Արմեն Խաչատրյան. Հայկական Նյուրենբերգ լինելու է

Կարևոր 25.05.2020   21:54   874

Շնորհավորում եմ 2008-ի մարտի 1-ի գործով մեր այսօրվա արդարացված բոլոր տղաներին (Վարդան Ջհանգիրյան, Արամ Բարեղամյան, Դավիթ Մաթեւոսյան, Արամ Շահինյան, Սամվել Հարությունյան, Արմեն Ավագյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Խաչիկ Գասպարյան, Մասիս Այվազյան), ովքեր չընկրկեցինք ռոբասերժական ու աղվանհովսեփյանական բիրտ մեքենայի առջեւ, կանգնած մնացին մինչեւ վերջ։

Հուսով եմ, որ Արամ Բարեղամյանի նկատմամբ ստորադաս դատական ատյանը կկայացնի անվերապահ արդարացման դատական ակտ։

Բա'յց, բա'յց, բա'յց...

  • ապօրինի դատական ակտ կայացրած բոլոր դատավորները պիտի լքեն դատավորի պաշտոնը ու անհապաղ ու կանգնեն արդադատության առաջ
  • շինծու մեղադրանքներով մեղադրական եզրակացություն ստորագրած դատախազներ` դռնպաչ աղվան հովսեփյանի հետ պետք է կանգնեն արդադատության առաջ
  • Ապօրինի մեղադրանք առաջադրած ու գործ քննած անդրանիկմիրզոյանական ու վահագնհարությունյանական բոլոր քնիչները պետք է պատասխան տան դատարանի առջեւ
  • Հայկական Նյուրենբերգ լինելու է, օրենքի, արդադատության ու մեր քաղաքացիների առաջ պատասխան պետք է տան բոլոր մեղավորները:

Հայկական Նյուրենբերգ լինելու է:

Ովքեր են կայացրել 2008թ. մարտի 1-ի այսօրվա վճռաբեկ դատարանի արդարացված քաղբանտարկյալների վճիռները եւ որոշումները, եւ ովքեր են դատարանում պաշտպանել մեղադրանքները:

Իսկ ասում են, որ վեթթինգ չի լինելու:

Լինելու է:

Այսպես` ապօրինի, քաղաքական դրդապատճառներով, դռնպաչ աղվանհովսեփյանական դատախազների կողմից ու ռոբասերժական դատարանների կողմի ամբաստանվել եւ դատապարտավել են.

Արամ Բարեղամյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով:

  • Մեղադրող դատախազներ` Զ. Թադեւոսյան, Ա. Բոշնաղյան,
  • առաջին ատյանում վճիռը արձակել է Ալեքսանդր Ազարյանը,
  • Վերքաննիչ քրեական դատարանի կազմում եղել են նախագահող դատավոր Հ.ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆ, դատավորներ Ռ.ԱԶԱՐՅԱՆ, Ժ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դավիթ Մաթեւոսյան, մեղադրավել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով,

  • մեղադրանքը պաշտպանել է դատախազ Ա. Նադոյանը,
  • առաջին ատյանում դատավոր է եղել Երեմ Եսոյանը,
  • վերաքննիչ դատարանում նախագահող դատավոր Արթուր Պողոսյան:

Վարդան Ջհանգիրյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 5 տարի ժամկետով:

  • Մեղադրող դատախազ Կ. Փիլոյան,
  • ընդհանոիր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյան (նույն ինքը` Փակեմ Մացո),
  • վերաքննիչ քրեական դատավորների կազմ` ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ. ՌԵՀԱՆՅԱՆ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մ. ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Արման Շահինյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով,

  • մեղադրող դատախազ` Ա. Նադոյան,
  • ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյան,
  • վերաքննիչ քրեական դատարանի կազմ` նախագահող Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
  • ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ Ա.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Սամվել Հարությունյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարվել է 1 տարի ազատազրկման,

  • մեղադրող Զ. Թադեւոսյան,
  • ընդհանւր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյան,
  • վերաքննիչ քրեական դատարանի կազմը` Մասիս Ռեհանյան, Արթուր Պողոսյան

Արմեն Ավագյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով,

  • մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյան,
  • ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյան:

Կարեն Թարխանյան, մեղադրվել է 225-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով,

  • մեղադրող դատախազ Կ. Փիլոյան,
  • առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյան,
  • վերաքննիչ քրեական դատարանի կազմ` նախագահող դատավոր` Գ.ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ, դատավորներ` Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դավիթ Աղայան, մեղադրվել է 225-րդ հոդվածի 2-րդ մասով, ազատարկման է դատապարտվել 5 տարի ժամկետով,

  • մեղադրող դատախազներ Կ.Փիլոյան,Հ.Սարգսյան,
  • առաջին ատյանի դատարանի դատավոր Կարինե Ղազարյան,
  • վերաքննիչ քրեական դատարանի կազմ` նախագահող դատավոր` Գ.ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ
  • դատավորներ` Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խաչիկ Գասպարյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ամիս ժամկետով ազատազրկման,

  • մեղադրող դատախազ Ա. Նադոյան,
  • ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյան,
  • վերաքննիչ քրեական դատարանում նախագահող Աիդա Հովհաննիսյան:

Մասիս Այվազյան, մեղադրվել է 316-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով,

  • մեղադրող դատախազ Ա. Նադոյան,
  • առաջին ատյանի դատարանի դատավոր Երեմ Եսոյան,
  • վերաքննիչ քրեական դատարանի կազմի նախագահող` Արմեն Դանիելյան:

Արմեն Խաչատրյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, քաղբանտարկյալներ, Մարտի 1-ի գործ, Արմեն Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon