«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Ինձ մոտ կա տպավորություն, որ «Մարտի 1-ի» քրեական գործը փակված է

Արմեն Խաչատրյան. Ինձ մոտ կա տպավորություն, որ «Մարտի 1-ի» քրեական գործը փակված է

«Մարտի 1-ի գործը քաղաքական էր և բացահայտելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք ու քաղաքական գործիքներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ,  կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին։

Խաչատրյանի խոսքով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքի հարցն այդպես էլ քննության առարկա չդարձավ։ Տևական ժամանակ է, ոչ նախաքննական մարմնից, ոչ դատախազությունից Մարտի 1-ի գործով որևէ տեղեկություն չեն ստանում։

«Դա նշանակում է, որ Մարտի 1-ի նախաքննության մասով քրեական գործը կամ կասեցված է, կամ՝ կարճված։ Ինձ մոտ կա տպավորություն, որ քրեական գործը փակված է։ Որևէ ակտիվ նախաքննություն կամ քննություն, կամ դրա մասին տեղեկության մենք չենք տիրապետում»,- ասում է ՀԱԿ անդամը։

Անդրադառնալով դատական համակարգին ընդհանրապես՝ ՀԱԿ անդամը շեշտում է, որ Մարտի 1-ի գործը քննած մոտ երկու տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են։

Մանրամասները՝  տեսանյութում։