«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի հետ կապված «չորսի գործի» մասին. Factor.am

Արմեն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի հետ կապված «չորսի գործի» մասին. Factor.am

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ.

– Պարո՛ն Խաչատրյան, ՍԴ–ն այսօր հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել, որ նրա նկատմամբ «կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության: Այսինքն՝ նորի՞ց պետք է կիրառվի Վերաքննիչ դատարանի կողմից Ռ.Քոչարյանին ազատ արձակելու որոշումը:

– Այս հարցազրույցից առաջ որոշումը դեռ չէր հրապարակվել, բայց հրապարակված տեղեկություններից ելնելով՝ կարծում եմ, ՍԴ այդ որոշումն իրավական խնդիր ունի։ Պետք է նաև հասկանալ, թե ՍԴ-ն արդյո՞ք անցել է իր լիազորություններից, թե՞ մնացել է իր իրավունքների շրջանակում։ Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախկին որոշմանը, ապա պետք է հասկանալ՝ խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Պետք է ոչ միայն ՍԴ որոշմանը, այլև դիմողի դիմումի բովանդակությանը ծանոթանալ, որպեսզի հնարավոր լինի պատասխանել այդ հարցին:

– Եթե ընդունենք, որ ՍԴ–ն ներկայացված բովանդակությամբ որոշում է ընդունել, դա նշանակո՞ւմ է, որ Ռ.Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխել։

– Կարծում եմ՝ այս պահին դա որևէ ազդեցություն չի ունենալու Ռոբերտ Քոչարյանի դատավարական կարգավիճակի վրա: Այլ բան, եթե պարզվի, որ Վճռաբեկ դատարանը սխալ որոշում է կիրառել:

– Այսօր Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որպեսզի նա մայիսի 9-ին կարողանա մասնակցել Արցախյան եռատոնին, ինչպես նաև դատավարության ամբողջ ընթացքում մնա ազատության մեջ: Այդպիսով Արցախի նախագահները իրենց աջակցությո՞ւնն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին:

– Ես չեմ ուզում նրանց գործողություններին գնահատական տալ, չէի ուզենա այս հարցով քաղաքականությունն ու իրավաբանությունը խառնել։ Անհրաժեշտ է, որ շատ իրավական գործընթաց լինի։ Այս վճռով է պայմանավորված լինելու թե՛ վերջին 10 տարիներին ՀՀ-ում տեղի ունեցածի գնահատականը, թե՛ ՀՀ ապագան է կառուցվելու այս վճռի վրա:

– Մարտի 1-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ ներկայացրեց, ինքնաբացարկ էին ներկայացրել նաև կալանքի միջոցը փոխելու գործը քննող երեք այլ դատավորներ։ Ձեր կարծիքով՝ դատավորներն ինչո՞ւ են խուսափում Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց:

– Գալիս ենք ամենացավոտ հարցին՝ դատական իշխանությանը։ ՀՀ դատավորների ճնշող մեծամասնությունը նշանակվել է նախկին իշխանությունների կողմից։ Թե ինչպես են նրանք նշանակվել, մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք, նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպաններից մեկի զեկույցը դատական համակարգի մասին, որ այդ դատավորների վրա բազմաթիվ կոմպրոմատներ կան։ Բայց ես վստահ եմ, որ կան դատավորներ, որոնք կարող են քննել այդ գործը: 

Ամբողջական՝   factor.am-ի տեսանյութում