Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի

Պաշտոնական 13.03.2020   14:00   373

Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի  իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում:

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուս  կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ է միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»:

Փաշինյանը հայտարարեց, որ Էջմածնի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, թաքցրել է ջերմություն ունենալը պետությունից։

Նա կաթիլային ընդունելուց հետո վճռական որոշում է կայացնում նշանդրեքին մասնակցել, միջոցառումը չհետաձգել։ Նա այս ընթացքում շփվել է վարսավիրի, ոսկերիչի, խնջույքի մասնակիցների հետ, ինչի հետևանքով, Փաշինյանի գնահատմամբ, ստեղծվել է ճգնաժամային այս իրավիճակը, երբ հիվանդացել են նրա ամուսինը, մորաքրոջ որդին։

«Այս դեպքում որքան էլ տարօրինակ հնչի, անհատական ջանքի ու պատասախանտվության, գիտակցության հարց է»,- ասաց նա՝ հիշեցնելով հակառակ դեպքում կվնասեն իրենց մտերիմներին, հարազատներին, համաքաղաքացիներին ու այլոց։

Նա ընդգծեց՝ լավագույն միջոցը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Նա հորդորեց միմյանց տեսնելուց  ձեռքսեղմումով չողջունել, չհամբուրվել։

Վարչապետը նաև հայտնեց, որ դիմակների գներն անտրամաբանական գների են հասել, առողջապահության նախարարն իրեն հայտնել է, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն, դիմակ պետք է կրեն հիվանդներն ու նրանց հետ շփվող մարդիկ։

«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնովիորւսի վերաբերյալ»,-ասաց վարչապետը, ավելացնելով, որ այսօր հետազոտվելու են «Գոլդեն Փելես»-ում գտնվողները, մեծ հավանականություն կա, որ արդյունքները բացասական կլինեն։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին, երեքը՝ մարտի 11-ին, երկուսը, որոնք, ի դեպ, մեկուսացված անձանց շրջանում էին, մարտի 12-ին:

Մեկուսացված անձանց թիվը մոտ է 9 տասնյակին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, ուսհաստատություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon