Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը (տեսանյութ)

Ասուլիս 23.01.2019   12:00   358

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ, հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին  հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ  ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը  ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը անդրադարձավ  քաղաքացիների կողմից ստացվող այն բողոքներին, որոնք առնչվում են վճարովի մանկաբուժությանը: Նա կրկին հիշեցրեց, որ հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է և որևէ վճար չպետք է գանձվի հիվանդանոցի կողմից:

«Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ապօրինի վճարումները ոչ միայն առողջապահության հետ կապված խնդիր են, այլև հարկային վարչարարության: Դա փաստացի ապօրինի եկամուտ է և կարող է դիտվել շորթում: Նման ահազանգերի հետևից գնալով՝ մենք դիմում ենք իրավապահներին, որպեսզի իրավական գնահատկան տրվի, ինչու չէ՝ նաև ուղղակիորեն աշխատում ենք հիվանդանոցների տնօրինությունների հետ, որպեսզի իրենք իրենց աշխատանքը կազմակերպելիս՝ բացառեն նման երևույթները»:

Ա. Թորոսյանը նշեց, որ մանկաբուժության մեջ պետության կողմից տրվող գումարները շատ ավելին են, քան մեծահասակաների համար, հետևաբար նման դեպքերը պետք է բացառվեն մանկաբուժության մեջ:

«Նորից եմ կրկնում՝ մինչև 7 տարեկան երեխաների դեպքում վճարն անթույլատրելի է և ամեն կերպ պետք է կասեցվի»,- եզրափակեց նախարարը:

Ավելին՝ տեսանյությում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ասուլիս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon