Արսեն Թորոսյան. 2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել (տեսանյութ)

Պաշտոնական 27.03.2020   12:30   654

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց իրավիճակը՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Նա նշեց, որ շատ կարեւոր է հատկապես տարեց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանությունը կորոնավիրուսից, որպեսզի նրանք զերծ մնան վարակվելուց։
 
«Երեկ տեղի է ունեցել մոտ 40 հոգու մեկուսացումից դուրս գրում։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք եւս 10 բուժված քաղաքացի:
Մյուս պացիենտների մասով նախարարն ասաց, որ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը՝ ծանր, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում»»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ իրեն հարցրել են 2 ամսական երեխայի վարակված լինելու մասին, սակայն ինքը դեռ այդ տվյալը չի ունեցել։ Այսօր հաստատեց՝ 2 ամսական երեխան իր մայրիկի հետ կորոնավիրուսով են վարակվել։

«2 ամսական երեխայի վարակման դեպք կա, ուզում եմ հաստատել։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն ու նա հիվանդանոցում են, բժիշկների հսկողության տակ»,- ասաց նախարարը։

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon