Արսեն Թորոսյան. «Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում» (տեսանյութ)

Պաշտոնական 03.04.2020   22:46   692

Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12–ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում

Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակից տեսանյութ է հրապարակել՝  ցույց տալով 42 սենյակ ունեցող  նորակառույց  մոդուլները։

Նրա խոսքով այս ամենը կառուցվել  է օրերի ընթացում, շենքի մի մասը արտադրամասում է կառուցվել, իսկ մյուս մասը՝ տեղում: Սենյակները կահավորված են հեռուստացուցով, դռները բացվում են բակի կողմից, որպեսզի հիվանդը չշփվի այլ պացիենտների հետ, գործելու է բժշկի  կանչի համակարգ:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ այսօր այցելում է բոլոր այն հիվանդանոցները, որտեղ բուժում են ստանում  կորոնավիրուսով վարակվածներ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Օրթոպեդիայի ինստիտուտ, «Նորք» ինֆեկցիոն, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon