Արսեն Թորոսյան. Այս պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում (տեսանյութ)

Պաշտոնական 05.03.2020   17:01   369

Այսօր ընդունվեց կառավարության որոշում, որի համաձայն այսուհետ.

  1. Բոլոր 15 տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ` ուղղված իրենց վերարտադրողական առողջության պահպանմանը:
  2. Բոլոր նոր գրանցված ամուսնական զույգերը մինչև հղիությունը պլանավորելը պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կարող են անցնել հետազոտությունների մի նոր փաթեթ` վերարտադրողական առողջության խնդիրները հայտնաբերելու համար:
  3. Կընդլայնվեն հղիների նախածննդյան հսկողության ծավալները` ընդգրկելով ավելի շատ հետազոտություններ պետական պատվերով մատուցվող ծառայությունների շրջանակներում:

Այս պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում:

Արսեն Թորոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, սքրինինգային հետազոտություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon