Արսեն Թորոսյան. Չինաստանից վերադարձած հային քշել են երևանյան պոլիկլինիկայից

Հայաստան 01.02.2020   11:30   237

Չինաստանից վերադարձած Հայաստանի քաղաքացուն քշել են երևանյան պոլիկլինիկաներից մեկից, նրա հետ շփվել շարունակել են պատուհանի հակառակ կողմից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մեկնաբանելով միջադեպը՝ նախարար Թորոսյանը նշել է, որ պոլիկլինիկայի բժիշկների նման պահվածքն անթույլատրելի է։

«Նման բաներն անթույլատրելի են։ Բուժանձնակազմը պետք է զբաղվի ախտորոշմամբ եւ բուժմամբ։ Հույս ունեմ, որ սա ընդամենը եզակի դեպք է և չի կրում համատարած բնույթ»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պոլիկլինիկաների ղեկավարներին այսօր հանձնվել են կարգադրություններ, թե ինչպես պետք է աշխատեն կորոնավիրուսի սպառնալիքի պայմաններում, ինչպես նաեւ ԱՀԿ վերջին ուղեցույցների հայերեն թարգմանությունները վիրուսի դեմ պայքարի վերաբերյալ։ Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը սերտորեն աշխատում է բոլոր բժշկական հաստատությունների հետ, որպեսզի թույլ չտա վիրուսի տարածումը երկրում։

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon