Արսեն Թորոսյան. Եթե այս տեմպը պահեք, ապա վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ

Պաշտոնական 16.04.2020   14:40   672

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանն ու այսօրվա՝ ապրիլի 16-ի տվյալներով արձանագրված դեպքերին:

«Հետևաբար, կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 մարդու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն, եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, ու հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք:

Մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող ենք հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ:

«Քանի որ թեստերի մի մասն էլ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարևոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարևանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը:
Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց կարծում եմ, որ այս պահին սա բավարար է»,- նշեց Արսեն Թորոսյանը: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon