Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի»

Խոսք 05.01.2019   10:00   688

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ, որոնց 95%-ը երեխաներ են։

Ինչ վերաբերում է ստացիոնարներում հոսպիտալացված հիվանդներին, ապա սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 487 և թոքաբորբով 168 հիվանդ։ Բոլոր հիվանդներին ունեն առողջացման դրական շարժընթաց, և նրանցից 97%-ը երեխաներ են։

Հունվարի 4-ին գրիպի նկատմամբ իրականացված 25 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքում միայն 10-ում հաստատվել է գրիպ։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։

Ինչ վերաբերում է «Im hayastan» անունով կայքի տարածած տեղեկատվությանը՝ իբր հազարավոր մարդիկ սուր շնչառական հիվանդություններով դիմել են պոլիկլինկաներ և դրա պատճառով դասերը կերկարացվեն՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Ավելին՝ կառավարությունը գտնվում է արձակուրդում և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։ Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի:

Առողջապահության նախարարության կողմից իրավիճակը սուր շնչառական վարակների ու գրիպի առումով վերահսկելի է։

Խնդիրների առաջացման դեպքում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Հ.Գ. վստահեք միայն ճշտված լուրերին»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «խուճապ», Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon