«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արսեն Թորոսյան. Կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին

Արսեն Թորոսյան. Կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել շտապօգնության մեքենայի վթարի մասին.

«Քիչ առաջ տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։

Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում։

Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների ԽՍՏՈՐԵՆ պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ՁԱՅՆԱՅԻՆ և ԼՈՒՍԱՅԻՆ ազդանշանների ՊԱՐՏԱԴԻՐ միացրած լինելը։ Մյուս վարորդներին կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին»,- գրել է Արսեն Թորոսյանը։