Արսեն Թորոսյան. Նոր 50 դեպք, ծայրահեղ ծանր է 10 անձ, թոքաբորբ ունի՝ 230-ը

Պաշտոնական 23.04.2020   12:00   724

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 230-ի մոտ առկա է թոքաբորբ, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ապրիլի 23-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն: Բժիշկներն  ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել:
Կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության նոր թույլտվությունը, պետք է նորից զգոնությունը չկորցնել: «Զգոնությունը թուլացնելու առիթներ չունենք»,-ասաց Թորոսյանը: 

Հայաստանում ապրիլի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1523 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon