Արսեն Թորոսյանի ասուլիսը (ուղիղ)

Պաշտոնական 02.04.2020   12:33   322

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդությունից տվյալ պահին բուժվող 626 պացիենտներից առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր են 5-ը, որոնք արհեստական շնչառության սարքավորման են միացված: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«4-ը բավական տարեց, մեր ավագ սերնդի քաղաքացիներ են, որոնք որ ունեն խրոնիկ հիվանդություններ, և միայն մեկն է, որ երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում, և վիճակը ծայրահեղ ծանր է», - ասաց նախարարը՝ ընդգծելով. - «Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են»:

«Եվ ընդհանրապես, այդ տրամաբանությունը կա, մենք ինքներս տեսնում ենք՝ տարիքի և խրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապը դա շատ բացատրելի է բժշկագիտության տեսանկյունից, քանի որ օրգանիզմը պարզապես չի կարողանում, իր այլ թուլացած ռեսուրսների պատճառով, պայքարել վիրուսի առաջացրած էդ պաթոգեն օղակների դեմ: Հատկապես՝ թոքերի խնդիր ունեցող քաղաքացիների, քանի որ վիրուսը խոցում է հենց թոքերի ալվեոլները, որոնք որ իրականացնում են թթվածնի փոխանակությունը թոքերի միջոցով դեպի արյուն, և թոքաբորբի առաջացման պատճառով պարզապես տեղի չի ունենում այդ թթվածնի փախանցումը դեպի արյուն», - նշեց նախարարը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon