Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է (տեսանյութ)

Խոսք 14.05.2020   18:00   479

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի, այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- գրել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռեւս չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Առողջապահության նախարարը։

«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռևս մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետևենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաև ես, ռիսկի գոտում եմ»,- նշել է նա։

Ըստ նախարարի կորոնավիրուսի համավարակի ավարտը տեսանելի կլինի ոչ շուտ, քան հինգ տարի հետո։

Նախարարը հայտնել է, որ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության միջոցներով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon