Արսեն Թորոսյանը՝ իրավիճակի վերաբերյալ (թարմացում)

Կարևոր 24.03.2020   00:42   786

Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան եթերով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հույս կա, որ վաղը կունենանք առողջացած և մեկուսացման վայրերից դուրս գրվող 50-70 քաղաքացի: Ինչքան, որ մենք ունենալու ենք նոր դրական դեպքեր, այնքան էլ մենք ունենալու ենք առողջացող եւ մեկուսացումից դուրս եկող դեպքեր: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի, սակայն ոչ արհեստական շնչառության տակ, կայուն վերահսկվող, կյանքին այս պահին չսպառնացող վիճակում»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք ունենք մեր զինանոցում և այս պահից կիրառվում են:

«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք, առնվազն փորձարարական մակարդակով, աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար: Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում և դրանք կիրառվում են»,- ասաց Թորոսյանը:

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon