Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին (տեսանյութ)

Պաշտոնական 06.04.2020   16:32   509

Կորոնավիրուսով վարակված պացինետների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 պացիենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով, ծանր վիճակում գտնվողների թիվը 35 է.

«Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի»:

Նախարարն ասաց, որ օրական տոկոսային աճով նայելու դեպքում վերջին երեք օրերին պատկերը հետևյալն է՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս և վերջին օրը 1,3 տոկոս:

«Մենք արդեն ունենք ութ օրը մեկ կրկնապատկման տեմպ: Մեր խնդիրն է այդ տեմպը գցենք ինչքան հնարավոր է», - ընդգծեց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ընդամենը 11 հաստատված նոր դեպքը, իհարկե, դրական հանգամանք է, սակայն պետք է մտածելու տեղիք տա, որպեսզի շարունակենք կանխարգելիչ միջոցառումները՝ այդ թիվը պահպանելու համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon