Արսեն Թորոսյանը՝ Նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ (տեսանյութ)

Կարևոր 11.03.2020   22:03   463

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-ի ուղիղ եթերում անդրադառնում է նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքին։

Նշենք, որ ասյօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։

Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

ԱՀԿ տնօրենը հայտարարել է, որ իրավիճակը որպես պանդեմիա գնահատելը չի փոխում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի վտանգի գնահատումը:
Մի քանի երկրների փորձը ցույց է տվել, որ այս վիրուսը կարող է ճնշվել և վերահսկվել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, համաճարակ, Հայաստան, ԱՀԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon