Արսեն Թորոսյանը խիստ մտահոգիչ է համարում երեխաների վնասվածքների խնդիրը

Քաղաքական 06.05.2019   17:00   159

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Միավորված ազգերի կազմակերպության հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Ներկա են գտնվել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ:

Մինչ ասուլիսը` նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը միասին բեմադրել են ավտովթար՝ ցույց տալու ամրագոտիների կարևորությունը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան հայաստանցիների համար վաղաժամ մահացության թիվ մեկ պատճառն են»,- ասել է Շարփը:

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը շեշտել է, որ միջոցառման նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգ երթևեկության իրազեկումը, իսկ կարգախոսն է՝ «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր»:

Արսեն Թորոսյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել, որ խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը: Նա նշել է, որ ըստ Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի 2008 թվականի «Մանկական վնասվածքների կանխարգելման համաշխարհային հաշվետվության»` յուրաքանչյուր տարի մինչև 18 տարեկան գրեթե 830 000 երեխա մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների հետևանքով:

«Առողջապահության նախարարության կողմից իրականացվող տրավմատիզմի կանխարգելման միջոցառումները ներառում են առողջապահական համակարգին վերապահված հետևյալ ուղղությունները. տրավմատիզմի արդյունավետ համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորում, բնակչությանը տրավմատիզմի ռիսկի գործոնների վերաբերյալ իրազեկում, վնասվածքներից տուժածներին բժշկական օգնության տրամադրման որակի բարելավում»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը շեշտել է, որ այս տարի միջգերատեսչական համագործակցության շնորհիվ Հայաստանում պարտադիր է դարձել մինչև 7 տարեկան երեխաներին՝ «Քարսիթով» տեղափոխելու պահանջը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Առողջապահության միջազգային կազմակեր, ՄԱԿ, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon