Արտակարգ դրության նոր կանոնները

Կարևոր 15.05.2020   10:00   533

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակել է մայիսի 18–ից ուժի մեջ մտնող արտակարգ դրության նոր կանոններն ու պահանջները։

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝

  • Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
  • Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:
  • Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
  • Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
  • Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
  • Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
  • Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն` մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

  • Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
  • Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
  • Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Ամբողջական՝ ԱՅՍՏԵՂ

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի իր նիստում որոշում ընդունեց Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը երկարացնել մեկ ամսով` մինչև հունիսի 13–ը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կանոններ, կորոնավիրուս, Հայաստան, պարետ, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon