Արտակարգ դրություն հայտարարելու հարցով կառավարությունը նիստ է հրավիրել (ուղիղ)

Կարևոր 16.03.2020   15:00   310

Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում այսօր` ժամը 17:00-ից մինչև ապրիլի 16-ը` ժամը 9-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին հարցը: Որոշման տեքստը ներկայացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախագծի` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վարչապետը նշեց, որ ըստ էության ՀՀ քաղաքացիներին արգելում են ելքը ցամաքային ուղղություններով, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները կանցնեն կարանտին:

Արտակարգ դրությունը սահմանում է նաև տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք, համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովելու է Ոստիկանությունը:

Ըստ նախագծի` ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, ինչպես նաև հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:

Քանի որ մի շարք հարցերի շուրջ գործադիրի անդամները վերջնական լուծման չեկան, նիստը մեկ ժամով ընդմիջվեց: «Ընդմիջում մեկ ժամ, 17:15 նորից հավաքվում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նշենք նաև, որ մինչև որոշումը չընդունվի Ազգային ժողովի կողմից:

 թարմացված

Կառավարության արտահերթ նիստին 1 ժամ ընդմիջումից վերադառնալուց հետո Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագծում որոշ փոփոխություններ կատարվեցին։

Ըստ այդմ՝ արտակարգ դրություն կհայտարարվի 2020թ․-ի մարտի 16-ին՝ ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը։

Կառավարությունն արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Որոշումը միաձայն ընդունվեց։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, Հայաստան, Կառավարության նիստ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon