Եթե լինեի պաշտպանության նախարար, ես էլ այդպես կվարվեի. Սերժ Սարգսյան

Մարտի 1 15.05.2019   17:30   257

 Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ալումյանը, առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից.

«Ինքս նման հանգամանքներ չեմ հիշում, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։ Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը զինված ուժերի ղեկավար կազմին  նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,–մեջբերեց Ալումյանը։

Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել.

«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբեր Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon