Արտաշատի բժշկական կենտրոնի ևս մեկ կարևոր հաղթանակը (տեսանյութ)

Պաշտոնական 30.04.2020   14:00   434

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են

«Մեր թիմի ևս մեկ կարևոր հաղթանակը։

 Կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը:

Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը:

Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված:

Նրան կենտրոնից այսօր ճանապարհեցին ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան, Արտաշատի բժշկական կենտրոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon