Արտաշատի համայնքապետարանն անհաղորդ է ներկայացված խնդիրներին. դիմում պատկան մարմիններին (լուսանկարներ)

Խոսք 22.12.2019   19:25   458

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Քանի որ Արտաշատի համայնքապետարանը բացարձակ անհաղորդ է բազմիցս ներկայացված խնդիրներին, ապա ստիպված ենք դիմել իշխանության առավել բարձր օղակներին՝ հույսով, որ, ի վերջո, կլինի համապատասխան արձագանք և լուծումները չեն ուշանա։

Ս․թ․ դեկտեմբերի 12-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության սուբվենցիոն ծրագրով ,բակային ասֆալտապատում է իրականացվել Արտաշատ քաղաքի Իսակով 47/2, 47/3 շենքերի բակերում (մինչ օրս պատկան մարմինները չնայած իմ մի քանի հրապարակումներին այդպես էլ չեն ներկայացրել, թե հատկապես այդ ո՞ր սուբվենցիոն ծրագրով է իրականացվում աշխատանքները։ Հիշեցնեմ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի շարքում ուղղակի չկա Արտաշատ քաղաքի սուբվենցիոն ծրագիրը)։ Երբ երկրի ղեկավարությունը՝ ի դեմս Վարչապետ Ն․ Փաշինյանի արդարացիորեն անընդհատ բարձրաձայնում են արդյունավետ կառավարման և բյուջետային միջոցները օպտիմալ օգտագործելու, պետությունը աղբից ազատելու առաջանահերթությունների մասին՝ իրականացված աշխատանքները հակառակի փայլուն օրինակ է։
Առաջինը․ կից նկարներում երևում է, որ շենքի բակային տարածքի շատ փոքր մասն է ասֆալտապատվել, իսկ մնացած մասը շարունակում է մնալ անբարեկարգ։ Անբարեկարգ մնալով՝ մի շարք մասնագետների պնդմամբ այն, կարճ ժամանակ հետո, հավաքված ջրերը ասֆալտի տակ անցնելու և սառչելու ձևով ուղղակի քանդման է հասցնելու իրականացված ասֆալտը։ Ի սկզբանե պարզ էր, որ պետք էր ջրահեռացում կատարել, հետո նոր ասֆալատապատել, բայց ․․․ Փաստորեն, մեր հարկերից գոյացած պետական և համայնքային բյուջեի միջոցներով կատարված սուբվենիցոն ծրագիրն աննպատակ է և խիստ ձևական։ Ըստ ամենայնի՝ քաղաքային իշխանությունը ցանկացել է հատկացված միջոցներով առավել շատ տարածքներ ասֆալտապատել՝ փորձելով նախորդ շրջանի անգործության հետևանքները լրացնել այս փոքրիկ միջոցներով, ինչ անընդունելի է։ Երկար տարիներ սպասելով բակային տարածքի բարեկարգմանը՝ հարկատու հանդիսացող շենքի բնակիչները հաստատապես դրան չէին արժանի։ Եթե անգամ ասֆալտ հնարավոր չէր իրականացնել շենքի ամբողջ ծավալով, ապա բարեկարգել հնարավո՛ր էր այնպես, որ հավաքված ջրերը չգնային ասֆալտի տակ՝ վտանգելով դրա գոյությունը։ Ի դեպ, կից նկարներում երևում է, թե ինչպես է ասֆալտը եզրերից սկսել քանդվել։

Հաջորդը․ նկարներից մեկում երևում է, որ դիտահորը վերանորոգվել է, բայց չի դրվել երկաթյա կափարիչը։ Ավելի քան 1 միլիոն դոլար բյուջե ունեցող Արտաշատի համայնքապետարանը երևի մի քանի հազար դրամ չուներ փակել դիտահորը և կանխել տարածվող գարշահոտը։

Վերջում, նկարներից երևում է, որ համայնքային իշխանության չգիտես որ ներկայացուցչի փայլուն մտքով է անցել Արտաշատ քաղաքի թռչուների շուկան տեղափոխել բնակելի շենքի աղբավայրին կից տարածք՝ աղտոտելով պետական միջոցներով իրականացված ամբողջ ասֆալտը, անհարմարություն, անհանգստություն, սանիտարահիգիենիկ ահավոր իրավիճակ ստեղծելով բնակիչների համար։

Ի դեպ, բարձրացված հարցերը միայն իմ անձնական կարծիքը և մտահոգությունները չեն։ Դա արտահայտում է տարածքի բնակչության գերակշիռ մասի դիրքորոշումը։

ՀՀ Արարատի մարզպետարան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia

Վանիկ Մելքոնյան
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանիկ Մելքոնյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon