Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ 13.02.2020   00:02   203

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Վերջինը գորգ դուրս եկավ մեր Արթուր Ալեքսանյանը: 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին: Եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը հաղթեց Իլդեմին, Միլովին և Կուոսմանենին:

Գլխավոր գոտեմարտում «սպիտակ արջը» 7:1 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուրը ոչ մի հնարավորություն չտվեց վրացուն, չնայած, որ առաջին խաղափուլից հետո պարտվում էր 0-1 հաշվով:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գևորգ Ղարիբյան, Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon