«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արթուր Սաքունց. «Մի կարևոր հանգամանքի արձանագրում»

Արթուր Սաքունց. «Մի կարևոր հանգամանքի արձանագրում»

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի կարևոր հանգամանքի արձանագրում

ՀՀ քաղաքացիների կողմից իրականացրած թավշյա հեղափոխության գլխավոր ակնկալիքի չիրականացումը, այն է սոցիալական արդարության վերականգնումն ու հաստատումը, կհանգեցնի մերժման հենց քաղաքացիների կողմից։

Իսկ տարիներ շարունակ սոցիալական արդարությունը ոտնակոխ արածների կողմից այսպես կոչված որևէ հավակնություն իշխանության լծակները ձեռք բերելու արդեն իսկ դատապարտվել է, և ռեինկարնացիայի որևէ տարբերակ չկա։

Կհաջողեն այս իշխանությունները, լավ, չեն հաջողի, չեն ընտրվի։

Ում կընտրեն, դա էլ արդեն կորոշեն ՀՀ քաղաքացիները և որևէ խոչընդոտ այս հարցում կկանխեն հենց ՀՀ քաղաքացիները. անկասկած։

Հեշտ է այս գործընթացը, ոչ։ Կան դժվարություններ, այո։

Եվ բոլոր ջանքերն ուղղվելու են գործընթացի շարունակականությունն ապահովելու համար, ոչ թե որևէ մեկի կամ խմբի իշխանության շարունակականությունն ապահովելու համար։

Խիստ տարբեր են իրենց բովանդակությամբ քաղաքական և հասարակական գործընթացները միայն անձնավորված տեսնողների և զուտ բովանդակային փոփոխությունների մեջ տեսնողների միջև»։