«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել

Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել

«Պատիվ ունեմ» ԱԺ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է սկսել, որ, ինչպես ինքն է ասում, «կանխի վարչապետ Փաշինյանի ծրագիրը»։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է», - հայտարարեց Վանեցյանը։

Պատգամավորը գիշերել է հրապարակում և խոստացել է չհեռանալ, մինչև չհասնի իր նպատակին։ «Ես լինելու եմ այստեղ 24 ժամ, չեմ գնալու հրապարակից», - նշեց նա:

Այսօր առավոտյան Ազատության հրապարակ  են եկել 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին։