Աշուղական և տերյանական օրեր Ջավախքում

Հայաստան 24.07.2019   10:00   194

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, թանգարանագետներ և տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 

Տոնը սկսվեց գոհաբանական աղոթքի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում: Աղոթքին հաջորդեց հարգանքի տուրքի և ծաղիկների խոնարհման արարողությունը Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, իսկ ավելի ուշ Կարզախի բարձունքներում սկսվեց համերգային ծրագիրը: Միջոցառման շրջանակներում կատարումներով հանդես եկան Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ և պարային համույթներ։

Միջոցառմանը ներկա էր նաև աշուղ Ջիվանու ծոռը՝ Ջիվանի Հակոբյանը, որը news-line.am-ի հետ զրույցում ասաց

«Ջիվանին յուրաքանչյուրիս սրտում է: Ախալքալաքցուն որ հարցնեք, կասի՝ ես Ջիվանու թոռն եմ, ու դա հպարտություն է: Իսկապես նրանք բոլորը Ջիվանու թոռներն են, նրանք նույն հողի ու ջրի ծնունդն են, իսկ դա արդեն ամեն ինչ է: Ջիվանին հզոր է իր ժողովրդով, ամենահասարակ ու պարզ մարդկանցով , որ այսօր այստեղ հավաքվել երգում, պարում և ուրախանում են»:

Հուլիսի 21-ին տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագով Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում: Այնուհետև մասնակիցները շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարան: 

«Մենք միշտ բոլորին սիրով ընդունում ենք և ուրախ ենք , որ Տերյանին հիշում են, այցելում են , չնայած ասում են՝ ժամանակը մոռաանալ է տալիս ամեն ինչ, սակայն դա չի վերաբերում կայուն արժեքներին. Տարեց տարի ավելի է նկատվում հետաքրքրությունը Տերյանի նկատմամբ: Նախորդ տարիների համեմատ  կարող ենք ասել, որ թանգարանի այցելուների թիվը շատացել է: Ոչ միայն տերյանական օրերին, այլ նաև հիմա Երևանից հաճախ են կազմակերպվում տուրեր դեպի Ջավախք և մեր թանգարանը նույնպես ընդգրկվում է այն կարևոր կետերի մեջ, որտեղ նրանք պետք է այցելեն»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի գիտաշխատող Լիզա Աբգարյանը:

Կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց տերյանական օրվան նվիրված ավանդական միջոցառումը որի ընթացքում ելությներով հանդես եկան Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և մի շարք անհատ երգիչ-երգչուհիներ և ասմունքողներ: Ամենուր թևածում էր տերյանական շունչն ու ոգին:

Էմմա Թադևոսյան

 


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահան Տերյան, Ջավախք

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon