«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել. Տրանսպորտի նախարարություն

Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել. Տրանսպորտի նախարարություն

Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

«Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից հանրապետությունում սկսվել է ճանապարհների ընթացիկ պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանը:

Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին:

Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ: