«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների «բարոյականության» մասին»

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների «բարոյականության» մասին»

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների «բարոյականության» ու անօրինականության մասին.

  • Դավիթ Աղայանի նորածին երեխային, ջերմության մեջ մի քանի ժամ շարունակ պահում էին Մասիսի ոստիկանությունում, որպեսզի Դավիթը գնար հանձնվեր...
  • Սասուն Միքայելյանին կալանավորելուց հետո ապօրինի մեղադրանքներ առաջադրվեց նրա քրոջը, քրոջ որդուն, իսկ հետագայում հետեւեցին արդեն մեղադրական դատավճիռները...
  • Եղեգնաձորից Էդվարդ Ասատրյանին մարտի 1-ի առավոտյան հրապարակում, այնուհետ 6-րդ վարչությունում ծեծի պատճառով ստացած ուսի կոտրվածքի հետեւանքով Արտաշատի հիվանդանոցից ձերբակալում (առեւանգում) էին հենց վիրահատության սեղանի վրայից...
  • Միաժամանակ ձերբակալվել էին ու կալանավորման միջնորդություն էր ներկայացվել 17-ամյա Սարգիս Գեւորգյանին ու 20-ամյա Անի Գեւորգյանին` համաձայն մեղադրանքի ոստիկանին դիմադրելու համար։ Երեք տարվա ընթացքում 2 անգամ մեղադրանք առաջադրվեց Արեգին, երկու անգամ մեղադրանք առաջադրվեց Սարգիսին, մեկ անգամ մեղադրանք առաջադրվեց Անիին...
  • Մարտի 1-ի առավոտյան ցուցարաներին ցրելուց ու հետապնդելուց հետո Խաչիկ Գասպարյանին Gasparyan Xachik-ին շփոթելով Սասուն Միքայելյանի հետ դաժան ծեծի էին ենթարկել, այն աստճան, որ անգամ ռոբասերժական բանդայի դատաբժիշկները ստիպված են եղել միջին ծանրության մարմնական վնասվածքները արձանագրել պաշտոնապես, ինչից հետո Խաչիկին նաեւ դատապարտեցին ազատազրկման...
  • 2008-ի նախընտրական առաջին հանրահավաքին Թալինում թալինցի հայտնի պրովակոտոր սաքոյի տված կեղծ ցուցմունքներով ապօրինի մեղադրական դատավճռով տարբեր ժամկետներով դատապարվեցին Մկրտիչ Սափեյանը, Ժորա Սափեյանը, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանը եւ Մկրտիչի տղան` Անդրանիկը...

Շարունակելի

Արմեն Խաչատրյան