«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»

«Այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»

Կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել՝ սկսած բուհականից մինչև դպրոցական համակարգ։ Այսօր կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին.

«Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»,– ասաց վարչապետը և հավելեց, որ  սա քաղաքական որոշում է և վաղ թե ուշ պետք է իրագործվի:

Փաշինյանն անդրադարձավ նաև կրթական ծրագրերի վերանայման խնդրին` մասնավորապես նշելով կրթական առարկաներում կրկնությունները վերացնելու հարցին։