«Այո»-ն քարոզչություն կիրականացնի մարտի 2-ից ապրիլի 3-ը

Քաղաքական 26.02.2020   12:00   520

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից և ավարտվելու է ապրիլի 3-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։

«Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, որպեսզի աշխատանքը չտուժի ես կգնամ Վրաստան, ապա կվերադառնամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի քարոզարշավին և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում»,-նշեց Պապիկյանը:

Մեկնաբանելով ՔՊ-ի՝ նախորդ և ներկայիս դրամահավաքների ընթացքում հավաքված գումարների զգալի տարբերությանը, Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկվա մեծ գումարի (205 մլն 560 հազար դրամ) հավաքագրմանը զգալի նպաստել է իրենց նկատմամբ հանրային վստահությունը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, հանրաքե, Սուրեն Պապիկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon