Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Օրացույց 17.01.2019   15:00   331

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է այսօր: 

Մերուժանը ծնվել է 1993 թվականին, ծնունդով գյումրեցի է, բնակվում էր Մուշ թաղամասում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում:Ավագ լեյտենանտը հերոսաբար զոհվել է Թալիշի մարտական դիրքերից մեկում:

Ծնողները վերջին անգամ Մերուժանի հետ խոսել են ապրիլի 2-ի առավոտյան.

«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին: Ասաց՝ մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ»,- պատմել է հերոսի մայրը:

Նունե Ստեփանյանի պատմելով՝ որդու և նրա զինվորների փամփուշտները վերջացել են: Չեն կարողացել պայքարել թշնամու դեմ.

«Տղաները պատմեցին, որ զոհվելուց առաջ Մերուժանիս մոտ վերջին փամփուշտներն են եղել: Զենք բերողին շրջափակման մեջ են առել, իսկ սպային գլխատել են: Գլուխը կապել են մեքենայից, իսկ զինվոր-վարորդին սպանել են: Ասում են՝ իմանային, որ Մերուժանը սպա է, իրան էլ կխոշտանգեին...»:

Մերուժան Ստեփանյանը զոհվեց մարտում, նրա հետ զոհվեցին նաև նույն դիրքը պահող Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։

Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից էին: Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մերուժան Ստեփանյան, Ապրիլյան պատերազմ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon