«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Այսօր բևեռային արջի միջազգային օրն է

Այսօր բևեռային արջի միջազգային օրն է

Ամեն տարի՝ փետրվարի 27-ին, աշխարհում նշում են Բևեռային կամ սպիտակ արջի միջազգային օրը (International Polar Bear Day)։

Օրվա հիմնական նպատակը բևեռային արջերի մասին տեղեկատվությունը տարածելը, նրանց պահպանության խնդիրների վրա հասարակության ուշադրությունն ուղղելն է։ Ուշադրություն է հրավիրվում նաև բևեռային սառույցների հալոցքի խնդրին, որն այս կենդանիների հնարավոր անհետացման հիմնական պատճառը կարող է դառնալ։ Սպիտակ արջերին սպառնացող մյուս վտանգն էլ նավթի վերամշակումն ու դրա հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումն է։

Վերջին տարիների տվյալների համաձայն՝ բևեռային արջը էվոլյուցիայի ճամփան բռնել է մոտավորապես 5 միլիոն տարի առաջ։ Նրա նախնին գորշ արջն է եղել։ Բևեռային արջերն իրենց լավ են զգում մինուս 45 և ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը պահպանվում է երկշերտ մորթու ու ենթամաշկային ճարպի հաստ շերտի շնորհիվ։ Հասուն սպիտակ արջը 350-550 կգ կշիռ ունի։ Բևեռային արջերը 2 կամ 3 ձագ են ունենում։

2008 թվականի մայիսին ԱՄՆ-ը բևեռային արջին ընդգրկել է Կարմիր գրքում՝ որպես անհետացման վտանգի տակ գտնվող կենդանի։ Կանադան ու Ռուսաստանը սպիտակ արջին ընդգրկել են «խոցելի խմբում»։