Այսօր համացանցի միջազգային օրն է

Օրացույց 04.04.2020   09:40   610

Այսօր՝ ապրիլի 4-ին, ամբողջ աշխարհում նշվում է Համացանցի համաշխարհային օրը:

Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը: Թերևս այսօր մարդիկ իրենց առօրյան և առհասարակ կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Այն շատ մեծ տեղեկատվական աղբյուր է հանդիսանում, որն ինչպես օգնում, այնպես էլ խանգարում է մեր բնականոն կյանքին: Սակայն պետք է նշել, որ համացանց այսօր շատ մեծ դիրքեր ունի, որն ամեն օր և ամեն ժամ ընդլայնվում է:

Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։

Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։ Համաշխարհային Ոստայնը, ինչպես բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAK-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ապրիլի 4, միջազգային օրեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon