Այսօր մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոնն է

Օրացույց 14.03.2020   10:30   532

Մարտի 14-ին մաթեմատիկոսները նշում են «Պի» թվի միջազգային օրը (International π Day): Այն գրվում է 3,14, այստեղից էլ հետևում է, թե ինչու է հենց այս օրը նշվում տոնը՝ երրորդ ամսի 14-րդ օրը։

Տոնի մեկնարկն ունի նույնիսկ կոնկրետ ժամ, րոպե և վայրկյան՝ 1 ժամ 59 րոպե 26 վայրկյան, ինչը համընկնում է «Պի»-ի առաջին թվերի հետ, գրում է CNN-ը: Այս ոչ պաշտոնական տոնը 1987-ին հորինել է ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյից:

Այս օրը շատերը կարկանդակ (Pi (e) նշանակում է կարկանդակ) են ուտում: Այս տոնի սիրահարները նույնիսկ զգեստավորվում են Ալբերտ Էյնշտեյնի պես, ում ծննդյան օրը համընկել է Պի թվի օրվա հետ: 

Համարվում է, որ այս թիվը բացահայտվել է բաբելոնական մոգերի կողմից: Նրանք օգտագործել են այն Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն «Պի»-ի նշանակության ոչ ստույգ հաշվարկը հանգեցրել է ողջ նախագծի տապալմանը: «Պի»-ի տոնը համընկնում է աշխարհի ամենաականավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         միջազգային օրեր, մարտի 14, Ալբերտ Էյնշտեյն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon