«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

«Այսքան սպանություններ միայն բարոյալքված ու կարգապահությունը կորցրած բանակում կարող են տեղի ունենալ»

«Այսքան սպանություններ միայն բարոյալքված ու կարգապահությունը կորցրած բանակում կարող են տեղի ունենալ»

Բանակում ամեն մահվան դեպքից հետո սովորական կարգով քննություն է սկսվում մեղավորներին պարզելու ու պատժելու համար։ Հաճախ լսում ենք, որ դա լավ չի արվում ու որ մեղավորները կամ իսկական մեղավորները երբեմն չեն պատժվում։ Դա իհարկե պրոբլեմ է, բայց ամենամեծ պրոբլեմը չի։

Ամենամեծ պրոբլեմն այն է, որ բանակի ու պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարծես թե չի ուզում ընդունել, որ սիստեմիկ պրոբլեմ կա բանակում ու որ հետևաբար մահվան դեպքերին չի կարելի վերաբերվել որպես մասնավոր հանցագործությունների։ Դրանք էդ սիստեմիկ պրոբլեմի անխուսափելի հետևանքն են ու քանի էդ պրոբլեմը կա, բանակի կեսին էլ դատեն, մահերը չեն դադարելու։ Էդ պրոբլեմով զբաղվեք, պարոնայք, իսկ եթե չեք կարողանում զբաղվել, հրաժարական տվեք ու զիջեք ձեր տեղը մարդկանց, որոնք կարող են զբաղվել։

Ասեմ նաև, որ սա միայն էդ սպանված զինվորների ընտանիքների ողբերգության խնդիրը չի։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Էսքան սպանություններ միայն բարոյալքված ու կարգապահությունը կորցրած բանակում կարող են տեղի ունենալ։

Արման Գրիգորյան