«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ազգային ժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը նախօրեին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են հետեւյալ նախագծերը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
  •  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
  • Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Այսօր խորհրդարանը կքննարկի նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որոնց շարքում են`

  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
  • Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը: