Ազգային ժողովի նիստը (ուղիղ)

Քաղաքական 03.06.2020   10:00   421

Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 47 հարց: Նախորդ շաբաթվանից սկսված ԱԺ նիստերի օրակարգում դեռ մնացել է 10 հարց:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
  • Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
  • «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու:

 

Նշենք նաև, որ նախօրեին խորհրդարանում քննարկվեց «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, ելույթ ունեցավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանեց պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Նախօրեին ընդունվեց նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունները, որը հնարավորություն է տալիս չեղարկել արդեն նշանակված սահմանադրական հանրաքվեն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon