Ազգային ժողովի նիստը (ուղիղ)

Քաղաքական 17.06.2020   14:40   401

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 42 հարց:

Նշենք, որ նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց՝ երեկ տեղի ունեցածի պատճառով բոյկոտում է նիստը: 

«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»: ԱԺ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտին։

Մակունցի խոսքով՝ որևէ մեկին, այդ թվում՝ ընդդիմությանը լռեցնելը ոչ միայն չի համապատասխանում իրենց արժեքներին, այլև չի համապատասխանում իրականությանը:

«Անձամբ իմ գնահատմամբ, հունիսի 5-ին ԲՀԿ-ի կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը մինչ այդ արված իրենց հայտարարություններց տարբերվում էր ընդամենը երկու կետով՝ առաջինը՝ խոսվում էր կորնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին, և երկրորդ՝ ընդամենը 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոսով», - պնդեց Մակունցը:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին  ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon