Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկը (ուղիղ)

Քաղաքական 03.03.2020   10:32   503

Ազգային ժողովի մարտի 3-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է  38 հարց:

Օրակարգում է նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Այս փաթեթը խորհրդարանում քննարկելիս, ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրինագծեր: 

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon