Ազգային ժողովը վավերացրեց Կոնվենցիան (տեսանյութ)

Քաղաքական 11.05.2020   12:36   456

ԱԺ-ն վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության կոնվենցիան
 Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: 

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ: 

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին:

Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝  ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:  Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, Կոնվենցիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon