Բաբուխանյանը պարզաբանեց՝ գրանտ վերցնելով թուլացրել է Սորոսին

Ժամանց 20.03.2019   15:02   450

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախկին պատգամավոր և Սորոսի վաղեմի քննադատ Հայկ Բաբուխանյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ նա անհատական դրամաշնորհ է ստացել ճիշտ նույն Սորոսից, գրում է armcomedy-ին:

Բաբուխանյանը հաստատեց, որ «Բաց հասարակության հիմնադրամից» Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար գումար է ստացել։

«Ես միշտ էլ սրտանց ատել եմ Ջորջ Սորոսին և նրա հիմնադրամը ու այդ գումարը վերցրել եմ Սորոսին հնարավորինս թուլացնելու համար, ներսից հարվածելու համար»,- բացատրեց Բաբուխանյանը. «Բուդապեշտ մեկնել եմ, բայց բուն գիտաժողովին ընդհանրապես չեմ մասնակցել։ Առավոտյան բեյջիկը ստացա ու գնացի մի քանի թանգարան, մի երկու խանութ՝ լավ պտտվեցի։ Բուն գիտաժողովից միայն մի coffee break-ի եմ ներկա գտնվել ու լանչին։ Լանչին էլ լոբստեր եմ պատվիրել՝ երեք հատ։ Այդպես է պետք ծնկի իջացնել Սորոսին»։

Պատգամավորը նշեց, որ եթե յուրաքանչյուր հայ գոնե մեկ դրամաշնորհ ստանա Սորոսից ու խայտառակ աննպատակային օգտագործի այդ փողը՝ ապա Սորոսը շատ արագ կփակի իր հիմնադարմը Հայաստանում։

«Սա ազգանվեր գրանտ է եղել։ Գիտե՞ք որքան բանից եմ օգտվել հյուրանոցի մինի բարից։ Շա՛տ, սրբել եմ Marriott-ի մինի բարը։ Իսկ այնտեղ անաստված գներ են՝ պիստակները 17 եվրո, գարեջուրը՝ 27 եվրո, մի փոքր Snickers-ը 9 եվրո էր։ Սորոսին մի 2000 եվրոյի չափ ծնկի եմ բերել»,- կիսվեց փորձով նախկին օրենսդիրը։

Նա նշեց, որ կարճ գործուղմամն ընթացքում վերցրել է սերֆինգի դասընթացներ, թայլանդական մերսում, միջքաղաքային զանգ է կատարել Երևան 4 ժամ 42 րոպե տևողությամբ ու 12 անգամ արդուկել է տվել վերնաշապիկը՝ այդ ամենը ծերունի Սորոսի հաշվին։

«Ու դե մահճակալը կոտրեցի, էնքան թռվռացի՝ Սորոս պապիկը լավ ծախսի տակ ընկավ»,- ամփոփեց նա։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         armcomedy, Սորոս, Հայկ Բաբուխանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon