«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բաց նամակ ՀՀ վարչապետին. «Ապահովվեք  ընտանիքիս անվտանգությունը, այլապես հետևանքները կլինեն անդառնալի»

Բաց նամակ ՀՀ վարչապետին. «Ապահովվեք  ընտանիքիս անվտանգությունը, այլապես հետևանքները կլինեն անդառնալի»

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին        

«2019 թվականի մարտի 13- ին,օրը ցերեկով իմ ամուսնու,որդուս և իրենց աշխատակցի նկատմամբ կիրառվել է սուր կտրող-ծակող գործիք,կանխամտածված վնաս հասցնելու նպատակով, որի հետևանքով նրանք հայտնվել են Աստղիկ բժշկական կենտրոնում և ենթարկվել վիրահատության։

Մալաթիա համայնքի ոստիկանությունը գործը բացահայտելու փոխարեն փորձում է կոծկել հանցանքը և մարդկանց դրդում են անձամբ հաշվեհարդար տեսնել հանցագործի նկատմամբ։

Ես 2008 թվականից պայքարում եմ, որպեսզի իմ երեխաները ապրեն օրենքի երկրում,սակայն հեղափոխությունից հետո ոստիկանության փտած համակարգը դեռ աշխատում է հին ոճով և ոչինչ չի փոխվել։

Ցանկանում եմ,որ ապահովվի իմ ընտանիքի անվտանգությունը, այլապես հետևանքները կլինեն անդառնալի»։

Մարիետա Սիմոնյան