Բադասյան. Երկու օրից Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ

Պաշտոնական 24.06.2020   14:00   430

«Այո՛, երեք դատավորի լիազորություններ կդադարեցվեն ու ՍԴ նախագահը՝ որպես նախագահ, այլևս չի շարունակի պաշտոնավարել»,- «Ազատության» եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ե՞րբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և արդյո՞ք անմիջապես նույն օրը երեք դատավորների լիազորությունները կդադարեցվեն ու Հրայր Թովմասյանը կազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը»:

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրայր Թովմասյան, Ռուստամ Բադասյան, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon