Բաղրամյան. Ապրիլից հետո «Գազպրոմ Արմենիան» գուցե գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի

Հայաստան 18.01.2020   20:00   137

Սահմանին գազի գինն արդեն թանկացել է, սակայն սակագների վերաբերյալ սպառիչ պատասխան կլինի միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմը» հանձնաժողով հայտ կներկայացնի։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գազի գնի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը վերանայելու հայտով։
«2019 թվականի հունվարից գազի սակագինը սահմանին թանկացել է։ 165 դոլար թանկացումը 2020 թվականի համար պահպանվելու է նույն մեծությամբ. դա արդեն պայմանավորված է»,– նշեց Բաղրամյանը։

Նրա խոսքով`  գազի գնի վերանայման վերաբերյալ սպառիչ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ փաստացի հանձնաժողովը կստանա հայտ և կուսումնասիրի այն։

«Այս պահին բանակցությունների արդյունքներից ելնելով` կարող եմ ասել, որ չի բացառվում` ապրիլից հետո կներկայացնեն սակագնի վերանայման հայտ»,– ասաց նա` հավելելով, որ «Գազպրոմն» այլևս ի վիճակի չէ փոխհատուցել ավելացած գումարը:

«Բանակցությունները մինչև ապրիլի 1-ը կավարտենք»,-եզրափակեց Գարեգին Բաղրամյանը:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գազի սակագին, Գարեգին Բաղրամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon