«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ»

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ»

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի երաշխավորներ է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի եւ մի շարք ապօրինի հանգամանքների հետ, գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ:

Այս մասին երեկ՝ հունիսի 19-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով իր բողոքը՝ հայտարարեց տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա ասաց, որ գործի հատորներում բազմաթիվ ցուցմունքներ կան, որով հիմնավորվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարին մարտի 1-2-ի դեպքերին մասնակցելու համար Արցախից Երեւան են բերվել զինված զորքեր եւ կասկածահարույց զինված խմբավորումներ, որոնք մասնակցել են մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործընթացին:

«Այսինքն ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները ոչ միայն սույն գործի շրջանակում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հետ կապված կարող են արժեքավոր տեղեկություններ հայտնել վարույթն իրականացնող մարմնին, այլեւ, ինչու ոչ, կարող են մեղադրյալներ դառնալ՝ կախված քրեական գործի հետագա ընթացքից: Ավելին, ԼՂՀ զորքերի մասնակցությունը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին թույլ է տալիս ենթադրել, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը չպետք է ցանկանան, որպեսզի բացահայտվի այս քրեական գործը, իրենց համագործակցությունը նշածս պատճառներով, որով պայմանավորված՝ նրանք իրենց պարտքը համարեցին հանդես գալ որպես երաշխավոր: ՀՀ քր. օր. 145-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական երաշխավորի կարգավիճակ կարող են ստանձնել վստահություն վայելող անձինք: Անհասկանալի է, թե ինչպես է Դատարանը Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դիտել որպես վստահություն ունեցող, եթե այս անձինք առնչվում են Մարտի 1-ի դեպքերին, ապրում եւ իրենց գործունեությունը ծավալում են ԼՂՀ-ում եւ ոչ Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց բողոքաբերը:

Ավելին՝ տեսանյութում