«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Բալասանյան. Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը

Բալասանյան. Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը

Հունվարի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով  մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իր հնչեցրած գնահատականների վերաբերյալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին, հայտարարություն է արել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»։