Բաքուն պատրաստ է փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ադրբեջանցիների հետ

Տարածաշրջան 19.09.2019   11:30   173

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետհանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին միմյանց փոխանցելու վերաբերյալ,գրում է haqqin.az-ը:

Մասնավորապես, ըստ հայտարարության, Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հետ:

Փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն է ուղարկվել սեպտեմբերի 11-ին:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա 2018 թվականի ամռանը սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի սահմանին, որտեղից առևանգել էին ադրբեջանական հատուկ ծառայությունները: Իսկ 2019թ. օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ զորամասի մարտական դիրքից անհայտ հանգամանքներում անհետացել է զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը՝ հայտնվելով ադրբեջանական կողմում:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենք պահելու և լրտեսության, նաև հայկական բանակի սպայի սպանության համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արայիկ Ղազարյան, Կարեն Ղազարյան, Հայաստան-Ադրբեջան, ԿԽՄԿ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon