«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ)

Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր երեկոյան խոշոր բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև։

Ինչպես տեղեկացնում է hetq.am պարբերականը, վիճաբանությունը ծագել է, երբ ոստիկանները փորձել են պատ կազմել և բացել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, ինչից և առաջացել է բախումը։

Կան վիրավորներ: Ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Նշենք, որ այսօր առավոտից Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:

Ճանապարհը փակողները պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: